Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մկնանման կրծողներով միջին և բարձր վարակվածության հողատարածք ունեցող համայնքներին տրամադրվել է թունաքիմիկատ
15.11.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Արմավիրի մարզպետարանին հատկացվել է մկնասպան «Բրոմադիալոն» տեսակի 444 լիտր թունաքիմիկատ, որը բաշխվել է մարզի վարելահողերում և բազմամյա տնկարկներում 2019 թվականի աշնանը կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերված մկնանման կրծողներով միջին և բարձր վարակվածության հողատարածք (5550 հա) ունեցող թվով 47 համայնքի:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բանապահպանության վարչությունը համայնքներին տրամադրել է նաև մկնասպան կրծողների դեմ գրավչանյութով պայքարի միջացառումների իրականացման կարգը, թունաքիմիկատի օգտագործման եղանակը և անվտանգության կանոնները ներկայացնող տեղեկատվություն: