Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում ավելանում են կանաչապատ տարածքները. Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ

16.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, մեծ թվով ուսուցիչների և աշակերտների հետ միասին այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում մասնակցել է ծառատունկի, որի ընթացքում տնկվել է շուրջ 1000 ծառ:

Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում:

Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել է «Սահակյանշին» ընկերությանը, որի տնօրինության հետ ունեցած բանակցությունների արդյունքում ավելի քան 8000 քմ հողատարածք վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08