Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակում է ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված աշխատանքներին

20.11.2019

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եղել է Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան, Դալարիկ և Քարակերտ համայնքներում, ծանոթացել կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին:

Մարզպետի այցը մեկնարկել է Բաղրամյան համայնքից, որտեղ ավարտվել են համայնքի` առաջնահերթ վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան շենքերից մեկի տանիքի հիմնանորոգման աշխատանքները` շուրջ 500 քմ մակերեսով: Ներկայացնելով գործընթացը` համայնքապետն ընդգծել է, որ տանիքը չհիմնանորոգելու դեպքում 70 բնակիչ ունեցող շենքը կդառնար վթարային:

Համբարձում Մաթևոսյանը համայնքի ղեկավարից հետաքրքրվել է շինարարության ընթացքում արձանագրված թերությունների շտկման գործընթացի մասին, որոնք, համայնքապետի հավաստմամբ, շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից վերացվումն են: <<Իմ խնդրանքն ու հորդորն է ձեզ ամենժամյա հսկողություն սահմանել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, և շինարարության ավարտական ակտը հաստատել միայն պայմանագրով սահմանված պարտականությունները լիարժեք և առանց թերությունների ապահովելու դեպքում>>,- ընդգծել է մարզպետը:

Բաղրամյանի համայնքապետը միաժամանակ ներկայացրել է համայնքի բյուջեի միջոցներով հաշվետու տարում իրականացված աշխատանքները` նշելով, որ ամբողջությամբ հիմնանորոգվել է համայնքապետարանի շենքը, ասֆալտի շերտով հարթեցվել և փոսալցվել է 1 կմ ներհամայնքային նշանակության ճանապարհ, վերանորոգվել է 1 կմ-ի հասնող ոռոգման ցանց, կառուցվել է 1,5 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, բարեկարգվել է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի հարակից տարածքը, համայնքում տեղադրվել է 8 նստարան, 2 կանգառ, Բաղրամյանի մուտքն ազդարարող վահանակ, վերանորոգվել և գույքով է համալրվել նաև նախակրթարանը:

Հաջորդիվ մարզպետն այցելել է Դալարիկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրի շրջանակում կենտրոնական համարվող Կոմիտասի փողոցում 4095.8 քմ մակերեսով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին: Համայնքապետը նշել է, որ միջհամայնքային նշանակության այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը կենսական նշանակություն ունի Դալարիկի համար, քանի որ այդ փողոցում են գտնվում համայնքի եկեղեցին, մշակույթի տունը, միջնակարգ և երաժշտական դպրոցները, մանկապարտեզը, բուժամբուլատորիան, հայփոստի բաժանմունքը և համայնքապետարանը։

Դալարիկ համայնքի ղեկավարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ամփոփ տեղեկություն է ներկայացրել նաև համայնքային բյուջեով իրականացված մի շարք կենսական նշանակություն ունեցող ծրագրերի մասին` նշելով, որ ասֆալտապատվել է Բաղրամյան փողոցի 920 քմ ճանապարհահատվածը, փոսալցվել և հարթեցվել են ներհամայնքային նշանակության բոլոր ճանապարհները, համայնքի փողոցներն ամբողջությամբ ապահովվել են լուսավորության ցանցով, կառուցվել է 1140 մ ոռոգման ներտնտեսային ցանց, վերանորոգվել և գույքով է համալրվել մանկապարտեզը, բարեկարգվել է համայնքի կենտրոնում գտնվող հիշատակի պուրակը, ուր արցախյան ազատամարտիկների հիշատակին նվիրված ևս 4 խաչքար է կանգնեցվել, 20-ով ավելացվել են աղբամանների թիվը, տեղադրել են նաև մեկ զրուցարան և կանգառ:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի այցի վերջին կանգառը եղել է Քարակերտ համայնքը, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Հ.Թումանյան և Հ.Շիրազ փողոցներում իրականացված ասֆալտապատման աշխատանքներին: Համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում իրականացվել է, ընդհանուր առմամբ, 3000 քմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, որից` 2000 քմ Թումանյան փողոցում, իսկ 1000 քմ Շիրազի փողոցում: Նշվել է, որ ասֆալտապատվող տարածքը քերվել և մաքրվել է 10 սմ հաստությամբ շերտով, ապա փռվել է խճային զանգված, հարթեցվել, տոփանվել, որից հետո 3000 քմ մակերևույթը ծածկվել է 5 սմ հաստությամբ տաք մանրահատիկ ասֆալտբետոնե շերտով, որը նույնպես հարթեցվել և տոփանվել է:

Միաժամանակ մարզպետին են ներկայացվել համայնքի բյուջեի միջոցներով Թումանյան փողոցի 670,0 քմ ճանապարհահատվածի հիմնանորոգման, Նարեկացի, Սևակի և Բաղրամյան փողոցների 313 քմ փոսային նորոգման և ասֆալտապատման, Պ. Սևակի և Երկաթուղայինների փողոցների 570 մ երկարությամբ արտաքին լուսավորության ցանցի կառուցման և ընթացի այլ աշխատանքներ` ուղղված համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Նշվել է նաև, որ 2020 թվականին Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Մյասնիկյանում նախատեսվում է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում՝ համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Գոհունակություն հայտնելով համաֆինանսավորման ծրագրերով և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերից` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշի ապահովումը և այդ ուղղությամբ բնակիչների հետ ամենօրյա բացատրական աշխատանքների իրականացումը, որպեսզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կրեն` կրճատելով բնակչության հոգսերն ու խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:44:10