Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատվիրակությանը

21.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատվիրակությանը` ՏԻՄ հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է փորձի փոխանակման նպատակով:

Ողջունելով հյուրերին` Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է իր գործառույթների հիմնական շրջանակը` ընդգծելով, որ մարզպետը մարզպետարանի աշխատակիցների միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդհանուր տեղեկություն է ներկայացրել նաև մարզպետարանի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների և մարզային ենթակայության այլ հաստատութունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության և կարևոր տեղեկություն ներկայացնելու համար` ՈՒԳՌ-ի ՏԻՄ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարը հետաքրքրվել է նաև մարզում տեղական ինքնակառավարման, համայնքների միավորման և ապակենտրոնացման գործընթացով, որի վերաբերյալ ևս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից ներկայացվել է համապատասխան տեղեկություն և ընդգծվել, որ բոլոր գործընթացներն ուղղված են բնակչության կենսամակարդակի բարելավմանը և համայնքների զարգացմանը:

Ամփոփելով հանդիպումը` Համբարձում Մաթևոսյանը ցանկություն է հայտնել Արմավիրի մարզում հյուրընկալելու բարեկամ Ուկրաինայի ռեգիոնալ պատասխանատուների` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցություն սկսելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49