Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողներ համար

22.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունն իրականացնում է վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացող անձանց համար:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմումի Ձև-1՝ «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում)
2) 3x4 չափի երկու լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմ
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը
5) տեղեկանք՝ աշխատանքի վայրից
6) անձնագիր
6) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667 Հայէկոնոմբանկ ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ:
Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով, որոնք սկանավորվում և վերադարձվում են:

Փաստաթղթերն ընդունվում են ս/թ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն դեկտեմբերի 11-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
093-28-09-44
093-75-74-77

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-11 12:13:27