Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի թիվ 10 դպրոցում Անգլերենի ակումբ է բացվել

22.11.2019

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցում «Անգլերենի ակումբներ՝ արդի հմտություններ, ուժեղ հասարակություն» եռամյա կրթական ծրագրի շրջանակներում այսօր բացվել է Անգլերենի ակումբ, որի նպատակն է աշակերտների անգլերենի հաղորդակցման և առանցքային հմտությունների զարգացումը: Նախաձեռնությունը ծրագրել և մշակել է Բրիտանական խորհուրդը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը միտված է զարգացնել երիտասարդների հմտությունները՝ զինելով նրանց վստահությամբ և բարելավելով կրթության ու աշխատանքի հնարավորությունները, ինչպես նաև խրախուսել առավել համախմբված, կայուն և բարեկեցիկ համայնքների զարգացումը Հայաստանում:

Անգլերենի ակումբի բացմանը ներկա է գտնվել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ով ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ նշել է, որ բարձր է գնահատում նման ծրագրի իրականացումը, որն ուղղված է ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների գիտական պաշարը հարստացնելուն, քանզի ժամանակակից աշխարհում գիտելիքն է այն շարժիչ ուժը, որը մարդուն կարող է տանել դեպի զարգացում և օգնել դիմագրավելու կյանքի բոլոր մարտահրավերներին: Ամփոփելով խոսքը՝ մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ծրագրի մասնակիցներին՝ հորդորելով ջանք չխնայել ծրագրի իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար:

Հավելենք, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և Արմավիր քաղաքի թիվ 10 հիմնական դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-11 12:13:27