Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված կարևոր ծրագիրը
14.12.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պետական աջակցությամբ 2019-2020 թվականներին Արմավիրի մարզի 7 համայնքում նախատեսված է 8 խորքային հորի հորատում, ևս 8-ի վերականգնում: Այդ համայնքներն են.
- Զարթոնք (3 հորատում, 3 վերականգնում)
- Արտաշար (2 հորատում, 2 վերականգնում)
- Եղեգնուտ (2 վերականգնում)
- Երասխահուն (1 հորատում)
- Վարդանաշեն (1 հորատում)
- Մրգաշատ (1 հորատում)
- Մայիսյան (1 վերականգնում)
Վերը նշված համայնքներից Արտաշարում արդեն ավարտվել են 2 խորքային հորի հորատման աշխատանքները, իսկ Մրգաշատում դեռ ընթացքի մեջ են:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ամբողջական իրականացման արդյունքում նշված համայնքների զգալի մասում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: