Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է <<IJSO 2019>> միջազգային գիտական 16-րդ օլիմպիադայում Հայաստանն 1-ին անգամ ներկայացրած մարզի պատվիրակներին

17.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Քաթարում տեղի ունեցած <<IJSO 2019>>-ի բնագիտական առարկաների միջազգային պատանեկան 16-րդ օլիմպիադայում Հայասատանն առաջին անգամ ներկայացրած և բրոնզե մեդալի արժանացած Վաղարշապատի Խ.Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի պատվիրակներին` տնօրեն Արուսյակ Մուրադյանի ուղեկցությամբ:

Քաթարի կրթության և բարձրագույն կրթության նախարարության հրավերով կրթօջախի աշակերտներ Անի Մանուկյանը, Վահան Սարգսյանը, Գայանե Վարդանյանը և աշակերտական խմբի ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Անի Մկրտչյանը սույն թվականի դեկտեմբերի 3- 12-ը մասնակցել են Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին` մրցակցելով քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի բնագավառներում: Մրցույթն անցկացվել է երկու փուլով, որոնց ընթացքում աշակերտները հանձնել են տեսական, ապա` գործնական թեստեր:

Դպրոցի տնօրենի գլխավորությամբ շնորհավորելով օլիմպիադայում բրոնզե մրցանակի արժանացած աշակերտներին, նրանց խմբի ղեկավարին և կրթօջախի ողջ ուսուցչական կազմին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հաղթանակը համարել է տարեվերջյան կարևոր նվեր և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, որոնք, ըստ նրա, մեծ պատիվ են բերելու նաև Արմավիրի մարզին:

Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել օլիմպիադայի մեկնած աշակերտական խմբի ղեկավար, կենսաբանության ուսուցչուհի Անի Մկրտչյանին` կրթության բնագավառում ունեցած անբասիր աշխատանքային գործունեության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-03 17:48:40