Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հանդիպում-քննարկում է ունեցել Վաղարշապատի համար 8 դպրոցի ուսուցչական կազմի և ծնողների հետ
19.12.2019
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցի ուսուցչական կազմի և ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել է դպրոցի տնօրենի ընտրության հարցը։
Ներկայացնելով մրցույթի ընթացակարգը` մարզպետը վստահեցրել է, որ տնօրենի ընտրությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով և հորդորել հանդիպման մասնակիցներին` չդիմել հակաօրինական գործողությունների` խաթարելով ուսումնական գործընթացը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դպրոցում վաղը կառավարման խորհրդի նիստ հրավիրելու և ընթացակարգային մի շարք հարցեր քննարկելու վերաբերյալ: