Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորին ընդառաջ մարզպետն այցելել է Մեծ հայրենականի վետերան Շմավոն Ամիրխանյանին

25.12.2019

Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Բամբակաշատ համայնքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան Շմավոն Ամիրխանյանին և նվերներ հանձնել նրան:

Մեծ հայերնականի 96-ամյա վետերանի հետ ունեցած զրույցի ժամանակ մարզպետն անգնահատելի է համարել նրա և իր մարտական ընկերների սխրանքն ու տարիների անբասիր գործունեությունը, որը հիմք է հանդիսացել պատերազմում հաղթանակի ամրագրման, իսկ հետագայում` պետականաշինության համար:

Շմավոն Ամիրխանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին իրեն այցելելու և մեծ ուշադրության համար` աշխարհին մաղթելով խաղաղություն, հայրենիքին էլ` բարօրություն:

Շնորհավորելով Մեծ հայերնականի վետերանին գալիք տոների կապակցությամբ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նրան մաղթել է առողջություն և տոկունություն, որպեսզի 2020 թվականի մայիսի 9-ին միասին ծաղիկներ խոնարհեն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին և տոնեն մայիսյան եռատոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15