Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում

13.01.2020

Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում`

  • Մ-5 Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում:
  • Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ճանապարհի 2,07 կմ հատվածի հիմնանորոգում:
  • Մ-5 Երվանդաշատ-Բագարան մարզային նշանակության ճանապարհի 4,5կմ հատվածի հիմնանորոգում:
  • Մ-9, Մ-1 Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում:
  • Տ-3-9 Լոկաշին Հ17 3,2 կմ հատվածի հիմնանորոգում:
  • Մ-5 Երևան-Արմավիր միջպետական ճանապարհի մասնակի հատվածների հիմնանորոգում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արմավիրի մարզում իրականացվել են 37 կմ երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք 10 կմ-ով ավել են վերջին երեք տարվա կտրվածքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28