Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված նախատեսվող նախնական ծրագրեր

14.01.2020

Արմավիրի մարզի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ նախնական նախատեսված է իրականացնել 75 ծրագիր, այդ թվում`

  • Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում կվերանորոգվի 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց` համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ:
  • Պետական բյուջեի միջոցներով 11 համայնքում կհորատվի 18 և կվերանորոգվի 14 խորքային հոր (այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են):
  • Կայուն ոռոգման համակարգեր ստեղծելու նպատակով Ակնալիճ և Արշալույս համայնքներում պետության աջակցությամբ կանցկացվի կաթիլային ոռոգում (գյուղացիական տնտեսությունները ձեռք կբերեն միայն իրենց հողատարածքի կաթիլային ոռոգման համար նախատեսվող ջրցան խողովակները):

Հիշեցնենք, որ 2019 թվականին մարզի 9 համայնքում իրականացվել են ոռոգման համակարգերի բարելավման աշխատանքներ, ևս 4-ում էլ մասնավոր ընկերությունների կողմից կառուցվել են 777.2 հազար խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20