Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպել է անասնապահներին և մսավաճառներին

21.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ:

Անդրադառնալով սույն թվականի հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության այն որոշմանը, համաձայն որի Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա` մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի: <<Միգուցե պատշաճ իրազեկման խնդիր է եղել, որն էլ բողոքի ալիքի բարձրացման հիմնական պատճառ է հանդիսացել: Սակայն մենք պետք է ըմբռնումով մոտենանք ստեղծված իրավիճակին, հարգենք միմյանց և ժամանակ տանք մեր իշխանություններին` խնդրին հնարավոր լուծում տալու համար>>,- նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` տեղեկացնելով, որ վաղը հարցը քննարկվելու է և Կառավարությունում, և Ազգային ժողովում:

Ներկայացնելով մարզում արդեն գործող 4 հիմնական և 1 շարժական սպանդանոցները` նա հավաստիացրել է, որ մեծ է հետաքրքրությունը նոր սպանդանոցներ բացելու հետ կապված և հավանական է, որ շատ կարճ ժամանակահատվածում շահագործման կհանձնվի ևս 10-ը, որի արդյունքում անասունների մորթը կապահովվի լիարժեք և առանց արհեստական խոչընդոտների:

Անասնապահներն ու մսավաճառներն էլ իրենց հերթին մարզպետից խնդրել են միջամտել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջի կատարումը երկարաձգելուն, որպեսզի ընթացիկ խնդիրները լուծվեն, և ֆերմերները պատրաստ լինեն գործընթացի մեկնարկին:

Ամփոփելով հանդիպումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հավաստիացրել է, որ վաղը կառավարությունում նախատեսվող քննարկմանը համապարփակ ձևով կներկայացնի հնչեցված տեսակետները և ակնկալվող քայլերի հաջորդականությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-24 11:31:30