Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

23.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 7 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են Մուսալեռ համայնքում մեքենատրակտորային կայան ստեղծելուն, Ոսկեհատ համայնքի փողոցներից մեկի գազաֆիկացմանն ընդառաջելու հարցերով, ինչպես նաև բնակարանային խնդրի լուծման, դրամական օգնության և աշխատանքով ապահովելու խնդրանքով:

Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:27:27