Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2020

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Արդեն 28-րդ տարին է հայ ազգը մեծ հպարտությամբ և հոգու խնդությամբ տոնում է իր ազգային անվտանգության ու կայունության երաշխավորի` Հայոց հաղթանակած բանակի տարեդարձը:

Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը` վստահորեն և պատվով կատարելով իր առջև դրված խնդիրներն ու դառնալով մեր հավաքական ուժի և միասնության խորհրդանիշը, մեր պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը:

Եվ այսօր երախտագիտությամբ ենք հիշում Արցախի ազատագրության, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նվիրյալ հերոսներին և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առջև: Հպարտությամբ շնորհակալություն ենք հայտնում իրենց զինվորական պարտքը կատարող մեր զինվորներին ու սպաներին, որոնք այս պահին էլ սահմանին կանգնած իրականացնում են մարտական ծառայություն` խաղաղության մեջ պահելով մեր երկիրն ու ժողովրդին։

Սիրելի բարեկամներ, կասկածից վեր է, որ մեր բանակը շարունակելու է իր զորացման ուղին՝ կատարելագործելով ու զարգացնելով իր մարտական հմտությունները: Մենք էլ հպարտությամբ փաստելու ենք, որ հանձին նրա՝ ունենք ամրակուռ, միասնական ու վիթխարի մի ուժ, որը շարունակելու է խաղաղություն պարտադրել թշնամուն և ապահովել հայրենի երկնակամարի անդորրը:

Շնորհավոր տոնդ, Հայոց հաղթանակած բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր և անպարտելի հայ ժողովուրդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-17 10:22:50