Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը

05.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի պատասխանատուների հետ, որին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը, Արմավիրի և Մեծամորի քաղաքապետերը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որն ապահովում է շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում նոր էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Եվ կարևոր է այն հանգամանքը, որ այս աշխատանքները կարող են իրականացվել սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որը լավ հնարավորություն է պետության և ՄԱԿ-ի մասնակցությամբ սեփական փոքր ներդրումով խոշոր ծավալի աշխատանք կատարելու համար։

Նշվել է, որ ծրագրի իրականացման արդյունքը ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի և գազի ծախսի 30-60 % կրճատումն է, բնակարանների շուկայական արժեքի 10-20 % բարձրացումը, շենքի շահագործման ժամկետի ավելացումը, շենքի արտաքին տեսքի և ընդհանուր տարածքների բարելավումը, ընդհանուր տարածքների լուսավորման ծախսերի կրճատումը և այլն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-17 10:22:50