Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, օգտագործմանն ու հանրահռչակմանը վերաբերող հարցեր

07.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ և աշակերտներ:

Իրազեկման արշավի նպատակն էր ոչ պաշտոնական քննարկումների ճանապարհով լայն հասարակության ուշադրությունը սևեռել պատմամշակութային ժառանգության ոլորտում առկա խնդիրների, անելիքների, մարտահրավերների վրա, և թե ինչպես տարբեր իրավիճակներում գտնել լուծումներ, հանդես գալ նախաձեռնություններով:

Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության գործակալության Հուշարձանների պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը, ով խոսելով հայ ժողովրդի պատմամշակութային հզոր ժառանգության մասին՝ ներկայացրել է նրա պահպանության, օգտագործման և հանրահռչակման հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ ընդգծվել է փոխհամագործակցության միջոցով հնարավորինս արդյունավետ կերպով մշակութային արժեքների անխափան պահպանման և սերունդներին փոխանցման կարևորությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08