Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եվս մեկ դպրոց ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով
11.02.2020
Արմավիրի մարզպետարանի անմիջական աջակցությամբ Բաղրամյանի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը, շուրջ 30 տարի տևած դադարից հետո, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով:
Վերջին երեք տասնամյակում դպրոցում ջեռուցումն իրականացվել է հեղուկ վառելանյութով` չբավարարելով դասասենյակների` նորմային մոտ ջերմասիճանը:
Բաղրամյանի միջնակարգ դպրոցն այժմ ունի 83 աշակերտ: Դպրոցում գործում է նաև նախակրթարան, որի ջեռուցման հարցը լուծվել է համայնքապետարանի աջակցությամբ:
***
Հավելենք, որ 2019 թվականին մարզպետարանի գործուն աջակցությամբ գազաֆիկացվել է Արևադաշտի միջնակարգ դպրոցը, իսկ Շահումյանի, Թաիրովի, Արտաշարի, Լուսագյուղի, Արագածի, Մարգարայի և Երասխահունի միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով: