Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
13.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ:
Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են տնամերձ հողամաս հատկացնելու, աշխատանքով ապահովելու, ինչպես նաև առողջական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ: