Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի իրականացմանը վերաբերող հարցեր

14.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի համագործակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` մասնակցությամբ մարզը ներկայացնող անասնապահների, մսավաճառների, ինչպես նաև սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողների հետ:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստում սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ընդունված որոշումը` տեղեկացնելով, որ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են միչև 8 տարի ժամկետով 11% տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7%-ի չափով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն. շարժական սպանդանոցների, միս տեղափոխող մեքենաների և մոդուլային սպանդանոցների համար կառուցման ֆինանսավորում:

Նա միաժամանակ տեղեկություն է ներկայացրել սպանդանոցային մորթի կազմակերպման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի շրջանակում իրականացված գործողությունների ընթացքի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ մարզպետարանը ՍԱՏՄ մարզային կառույցի հետ համատեղ ձևավորիլ է սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և հաշվի առնելով ինչպես Արմավիրի մարզում առկա, այնպես էլ այլ մարզերից ներկրվող անասնագլխաքանակը` ոլորտը համակարգող գերատեսչությանն առաջարկվել է մարզում կառուցել նվազագույնը 14 սպանդանոց:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանն էլ անդրադարձել է սպանդանոցներին ներկայացվող պահանջներին՝ տեղեկացնելով, որ տեսչական մարմնում խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջիկայում կձևավորվի աշխատանքային խումբ, որն անմիջական աջակցություն կցուցաբերի շահառուներին և կապահովի գործընթացի արդյունավետ իրականացումը: Նա հավելել է, որ լինելու են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող մասնագետներ, ովքեր տեսչական մարմնում վերապատրաստման դասընթացներ են իրականցնելու:

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով, որից հետո շահառուներին տրամադրվել են սպանդանոցներին ներկայացվող պահանջների և սպանդանոցների կառուցման վերաբերյալ ուղեցույցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08