Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

21.02.2020

Ի դեմս Արմավիրի մարզի եզդի ազգաբնակչության` ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ողջ եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ:

Տոն, որի հետ դարեր շարունակ կապվում է եզդի ժողովրդի իղձերի, ցանկությունների և նպատակերի իրականացումը, և որը կարևոր տեղ ունի եզդիների հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման և համերաշխության գործում:

Այս բարություն, սեր ու միասնություն խորհրդանշող տոնական օրվա առթիվ ցանկանում եմ, որ հարատևեն մեր բարեկամ եզդի ժողովրդի հոգևոր և աշխարհիկ արժեքները, որոնք դարեր շարունակ բնորոշում են նրանց ինքնությունն ու ազգային դիմագիծը:

Սիրելի եզդիներ, թող ձեր կյանքում գերիշխի խաղաղությունը, ուրախությունն ու հաջողությունը: Ամենայն լավն ու բարին բոլորիդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28