Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան

27.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան («ՓԱԹԻԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն):

Ընկերության սեփականատեր, թուրքահայ գործարար Էֆրին Պաղի ուղեկցությամբ Համբարձում Մաթևոսյանը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

Մարզպետին ներկայացվել է, որ գործարանը 2018 թվականից մասնակի շահագործվում է և ունի ավելի քան 100 աշխատակից: Ոսկերչական գործարանում գործում է նաև պատկերասրահ և վաճառասրահ: Արտադրվող ոսկյա զարդերն էլ իրացվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Ռուսաստան:

Ակնկալվում է, որ գործարանն ամբողջությամբ շահագործելուց հետո կապահովվի շուրջ 400 նոր աշխատատեղ, իսկ արտահանման ծավալը կտրուկ կավելանա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28