Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը

28.02.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում բարձրաստիճան սպայակազմի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարների, Արմավիրի քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ այսօր ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը:

Մարզպետը ողջունել է միջոցառման մասնակիցներին և բարի ծառայություն մաղթել նորակոչիկներին` ասելով. <<Շնորհավորում եմ ձեզ կյանքի կարևորագույն իրադարձության՝ երդման արարողության կապակցությամբ: Երդում տալով` դուք կանգնում եք հայրենիքի պաշտպանների շարքը: Այսօր դուք պատասխանատվություն եք կրում երկրի, ձեր քաղաքի ու գյուղի ճակատագրի համար:

Երդման արարողությունն ունի պատմական խոր արմատներ և կրելով որոշակի փոփոխություններ՝ պահպանվել է մինչև մեր օրերը: Այն մարդիկ, ովքեր ծառայել կամ ծառայում են, ովքեր որևէ կերպ կյանքում կապ են ունեցել Հայրենիքի պաշտպանի վեհ մասնագիտության հետ, իրենց հիշողության մեջ պահում են այդ օրը ողջ կյանքում:

Դուք կանգնած եք իսկապես լուրջ փորձության առջև, և ես վստահ եմ, որ կհաղթահարեք այն: Ցանկանում եմ, որ ուսումնառության մեջ լինեք համառ, քանզի ժամանակակից բանակը բարձր պրոֆեսիոնալիզմ և լուրջ գիտելիքներ է պահանջում:

Ուստի բոլորիդ ցանկանում եմ խաղաղ և անփորձանք ծառայություն: Դուք այսօրվանից պաշտպանելու եք այն փոքրիկ, բայց սուրբ հողակտորը, որը կոչվում է Հայրենիք: Համոզված եմ, որ պատվով կկատարեք ձեր պարտքը և հավատարիմ կմնաք ձեր պապերի սրբազան ուխտին` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները:
Ձեզ բարի ծառայություն:
Աստված ձեզ պահապան>>
:

Երդմնակալության արարողության ավարտից հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զորամասի հրամանատարական կազմը և միջոցառմանը մասնակից հյուրերը լուսանկարվել են նորակոչիկների հետ` հավերժացնելով նրանց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը խորհրդանշող օրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28