Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը

02.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան. Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ:

Խոսքը վերաբերում է.

  • նախադպրոցական ուսումնական հաստատություններին
  • դպրոցներին
  • քոլեջներին
  • արվեստի դպրոցներին
  • ուսումնարաններին
  • բուհերին

Ուսումնական հաստատությունների ղեկավարները համապատասխան հրամանը կստանան այսօր առավոտյան:

Կառավարությունն ու շտաբն այս ընթացքում կուսումնասիրեն իրավիճակը, և շաբաթվա վերջին որոշում կկայացվի հետագա անելիքների և դասերը վերսկսելու վերաբերյալ:

Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին:

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58