Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2020 թվականին արդեն երկրորդ դպրոցն ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով
11.03.2020
![](http://armavir.mtad.am/files/n_pics/24411_s.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականին մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 10 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ:
Այդ ուսումնական հաստատությունների թվում է եղել նաև Հայկավանի միջնակարգ դպրոցը: Հատկացված 3,5 մլն դրամի շրջանակում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, որն օրեր առաջ գործարկվել է: Մինչ այդ դպրոցում ջեռուցումն իրականացվել է հեղուկ վառելանյութով` չբավարարելով դասասենյակների` նորմային մոտ ջերմասիճանը:
Հայկավանի միջնակարգ դպրոցն ունի 153 աշակերտ և նախակրթարան հաճախող 16 երեխա:
——————————
2019 թվականին մարզպետարանի գործուն աջակցությամբ գազաֆիկացվել է Արևադաշտի միջնակարգ դպրոցը, իսկ Շահումյանի, Թաիրովի, Արտաշարի, Լուսագյուղի, Արագածի, Մարգարայի և Երասխահունի միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով: