Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը գտնվում է մարզպետարանի և պատկան գերատեսչությունների անմիջական ուշադրության ներքո

12.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
երեկ հանրապետությունում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, որոնցից մեկն` Էջմիածնի բնակիչ, իսկ երրորդն` Իտալիայի քաղաքացի, ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

✔️Պացիենտները մեկուսացված են: Նրանցից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
✔️Այժմ կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները. 10 անձ արդեն մեկուսացվել է հատուկ պահման վայրում:
✔️Արմավիրի մարզպետարանի ենթակայության բժշկական հաստատություններն ամբողջությամբ պատրաստ են և իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ազգաբնակչության շրջանում:
✔️Արմավիրի մարզում իրավիճակի վերահսկողությունը գտնվում է մարզպետարանի և պատկան գերատեսչությունների անմիջական ուշադրության ներքո:
✔️Էջմիածնում շտապօգնության և ոստիկանության մեքենաները ծառայություն են իրականացրել վարակակրի հետ շփված անձանց մեկուսացնելու համար:
✔️Վաղարշապատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել կորոնավիրուսով վարակված անձին, ինքնաքմեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ:
✔️Կառավարությունում քննարկվում է ուսումնական հաստատություններում դասապրոցեսները դադարեցնելու հարցը, որի մասին հավելյալ տեղեկություն կներկայացվի ավելի ուշ:
✔️Այս պահին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է կորոնավիրուսով հիվանդացության 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
✔️Դարձյալ կոչ ենք անում մեր ազգաբնակչությանն ավելորդ խուճապի չմատնվել, յուրաքանչյուր հայտարարություն անելուց առաջ կրել պատասխանատվություն և շարունակել հետևել անձնական հիգիենայի կանոններին:

  • Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28