Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը սահմանափակող անցակետեր

16.03.2020

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը սահմանափակող անցակետեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակում մարտի 15-ին, ժամը 23:00-ից սահմանափակվել է Էջմիածին քաղաքի 27 մուտքից 24-ը, իսկ մյուս 3 մուտքից մարդկանց ելումուտն իրականացվում է հատուկ հսկողության ներքո (առաջնային չափվում է նրանց ջերմությունը):

Ստեղծված իրավիճակում ազգաբնակչությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու և բարձր մակարդակով մասնագիտական ծառայություն մատուցելու համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում բուժաշխատողներին և ոստիկաններին՝ ի դեմս ոլորտային պատասխանատուների:

Հիշեցում. լինենք զգոն, չտրվենք խուճապի, շարունակենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին:

Առողջություն բոլորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49