Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.03.2020

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով մեր ազգաբնակչության առողջությունը, անվտանգությունն ու ապահովությունը` հորդորում ենք.

  • Հնարավորինս խուսափել մարզպետարան և համայնքապետարաններ այցելությունից՝ օգտվելով հեռահար` առցանց հաղորդակցությունից, ինչպես նաև կառավարության կողմից ներդրված https://e-request.am/hy/ միասնական համակարգից:
  • Արմավիրի մարրզպետարան դիմում, բողոք, հարցում, առաջարկություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ armavir.qartughar@mta.gov.am, իսկ համայնքապետարաններ` ըստ ցանկի ներկայացված էլեկտրոնային հասցեներով:
  • e-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտրոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի տվյալ էլեկտրոնային փոստի հասցեին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 14-ը Արմավիրի մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն տեղի չի ունենա։

Լինենք զգոն, չտրվենք խուճապի, շարունակենք հետևել անձնական հիգիենայի կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին:
Առողջություն բոլորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57