Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների

17.03.2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

•Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
• Թարգմանիչներ
• Տվյալների բազա լրացնողներ
•Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
•Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս կոչ է անում մարզի ազգաբնակչությանն անտարբեր չգտնվել և հնարավորության դեպքում կամավորության սկզբունքով մասնակցություն ցուցաբերել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված Առողջապահության նախարարության կողմից տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով իրականացվող հավաքագրումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07