Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով

19.03.2020

Արմավիրի մարզի️ հարգելի բնակիչներ,
Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ արտակարգ դրության ժամանակահատվածում հնարավորինս զերծ մնալով տարբեր գերատեսչություններ այցելելուց։

Եվ այսպես.

  •  էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի ➡️ https://e-request.am/hy/ միջոցով, առանց տնից դուրս գալու, կարող եք դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նշված համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք Ձեր էլեկտոնային փոստը և պատասխանը կուղարկվի տվյալ էլեկտրոնային փոստի հասցեին:

  • Արմավիրի մարրզպետարան դիմում, բողոք, հարցում, առաջարկություն և այլ բնույթի փաստաթուղթ կարող եք ուղարկել նաև էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ ➡️ armavir.qartughar@mta.gov.am , իսկ համայնքապետարաններ` ըստ ցանկի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով` ➡️ http://armavir.mtad.am/files/docs/46864.pdf :
  • Բոլոր վճարումները կարող եք իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ➡️ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
  • Հարկային մարմինների հետ կարող եք հաղորդակցվել ➡️ taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
  • Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք օգտվել ➡️ police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից:
  • Կադաստրի կոմիտեի հետ կարող եք հաղորդակցվել ➡️ e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով:
  • Արմավիրի մարզպետարանի հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք հաղորդակցվել նաև այս ֆեյսբուքյան էջի միջոցով (ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07