Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման

19.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով Ձեր առողջությունն ու անվտանգությունը` կրկին տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 14-ը Արմավիրի մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն տեղի չի ունենա։

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, բողոքների, հարցումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:

Խնդրում ենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ armavir.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝  https://e-request.am/hy/ միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և կրկին անգամ կոչ անում լինել զգոն, չտրվել խուճապի, հետևել անձնական հիգիենային և կանխարգելիչ միջոցառումներին՝ պահպանելով արտակարգ ռեժիմի կանոններն ու դրսևորելով սոցիալակն պատասխանատվություն:
Առողջություն բոլորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48