Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները չեն գործի
25.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Արմավիրի մարզում չեն գործի միջմարզային հետևյալ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝
✔️Երևան-Արմավիր-Երևան
✔️ Երևան-Էջմիածին-Երևան
✔️ Երևան-Փարաքար-Երևան
✔️ Երևան-Մերձավան-Երևան
✔️ Երևան-Նորակերտ-Երևան
✔️Երևան-Նալբանդյան-Երևան
✔️ Երևան-Քարակերտ-Երևան
Չեն գործի նաև միջմարզային, ներմարզային և ներհամայնքային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները:
Որոշակի սահմանափակումներ կան նաև տաքսի ծառայությունների մասով. նրանց թույլատրվում է ուղևորափոխադրումներ իրականացնել միայն այն պայմանով, որ մեքենայի մեջ վարորդից բացի լինի ընդամենը մեկ ուղևոր:
Հիմք` https://www.gov.am/files/docs/3973.pdf