Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում հսկիչ անցակետեր են սահմանվել

02.04.2020

Ինչպես տեղեկացվել է, ՀՀ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

• Դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
• Սահմանափակել է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառությամբ:
Պարետի որոշման համաձայն` այսօր ժամը 14:00-ից Արմավիրի մարզ մտնող բոլոր ճանապարհահատվածներում և սահմանված բնակավայրերում գործում են հսկիչ անցակետեր, որտեղ շուրջօրյա ծառայություն է իրականացվում ՀՀ ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այսօր մարզում գործող հսկիչ անցակետեր է այցելել և իրականացվող ծառայությանն է ծանոթացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` բարձր գնահատելով ուժային կառույցների աշխատակիցների կողմից իրականացվող պատասխանատու աշխատանքը և իր շնորհակալությունը հայտնելով նրանց` բնակչության անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված անձնուրաց ծառայության համար:

Սահմանափակումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ պարետի 31 մարտի, 2020 N 27 որոշմամբ. ➡️ https://www.gov.am/files/docs/3985.pdf

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07