Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
56 համակարգչային տեխնիկա` Արմավիրի մարզի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին
07.04.2020

ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին:
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես.
- քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,
- գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին,
- երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:
Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը: