Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
16.04.2020

Հարգելի ոստիկաններ,
Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Դուք ձեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով անմնացորդ ծառայում եք մեր պետությանն ու ժողովրդին, հասարակության անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության գործին:
Հատկապես այս դժվարին օրերին անուրանալի է ձեր պատասխանատու և մարդակենտրոն ծառայությունը, որը միայն գովեստի և բարձր գնահատանքի է արժանի:
Աներկբա կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի դեմս ոստիկանության, ունի կայացած և ամուր պետական կառույց, որն արժանապատվորեն և լիարժեք իրականացնում է իր առաքելությունը:
Սիրելի ոստիկաններ, կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
Ամենայն հարգանքով՝ Հ. Մաթևոսյան