Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Մարզային ՍԱՏԳ-ները խորհրդատվություն կտրամադրեն պետական օժանդակության 9-րդ ծրագրի շրջանակներում
16.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման Արմավիրի մարզի հագելի շահառուներ,
Խնդրում ենք պետական օժանդակության 9-րդ ծրագրի շրջանակներում հարցեր և տեխնիկական բնույթի խնդիրներ ունենալու դեպքում դիմել Արմավիրի մարզպետարանի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ` հետևյալ հեռախոսահամարներով.
-Արմավիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Հեռ.`0237 2 29 46
-Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն
Հեռ.`0231 4 58 98
-Բաղրամյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության
Հեռ.`077 11 66 44
—————————
ՀԻՇԵՑՈՒՄ
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:
Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
-երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,
-երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,
-երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից,
-երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,
-երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայք-էջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
Ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
Եթե քաղաքացին հանդիսանում է կորոնավիրուսի հետևանքների վերացման նպատակով հաստատված մյուս սոցիալական միջոցառումների շահառու ևս, սակայն 9-րդ միջոցառման հաշվարկով նրան հասանելի է լինում ավելի մեծ գումար, ապա այդ դեպքում շահառուն իրավունք ունի հրաժարվել մյուս միջացառումների աջակցությունից և դիմել 9-րդ միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար: