Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը
17.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը:
Ողջունելով ներկաներին և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին` մարզպետն ընդգծել է Ոստիկանության` որպես պետական կարևոր համակարգի բացառիկ դերակատարումը երկրի անվտանգության, հասարակական կարգի պահպանման և ժողովրդի պաշտպանվածության տեսանկյունից` նշելով, որ ոստիկաններն արժանապատվորեն և լիարժեք կերպով են իրականացնում իրենց պատասխանատու առաքելությունը:
Ամփոփելով իր խոսքը` նա ոստիկանության համակարգի աշխատակիցներին մաղթել է անվտանգ ծառայություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պատվոգրերով է պարգևատրել համակարգի մի խումբ աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ: