Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի երկու սուբվենցիոն ծրագրերը

30.04.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 23-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել Արմավիրի մարզպետարանի կողմից ներկայացված ևս 2 սուբվենցիոն ծրագիր.

Բաղրամյան (Վաղ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 309.3 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 30%` 8 մլն 492.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 70%` 19 մլն 816.5 հազար դրամ:

Բաղրամյան (Վաղ.) համայնքի մանկապարտեզի բակի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 7 մլն 904.2 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 50%` 7 մլն 904.2 հազար դրամ:

Գործընթացը շարունակվում է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07