Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
11.05.2020

ՀՀ Արմավիրի մարզի առողջապահական համակարգի արդիականացման և ոլորտում նախատեսվող բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետարանը հավաքագրում է առողջապահության համակարգի կազմակերպչի աշխատանքային փորձ ունեցող և ոլորտը համակարգող օրենսդրությանը տիրապետող մասնագետների տվյալներ` նախատեսվող գործընթացներին նրանց մասնակից դարձնելու նպատակով:
Ոլորտի այն մասնագետները, ովքեր վերը նշված նախաձեռնության շրջանակներում կցանկանան համագործակցել Արմավիրի մարզպետարանի հետ, խնդրում ենք անձնական տվյալները (CV) ուղարկել armavir.press@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին: