Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
15.05.2020

Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Տղամարդու և կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որը մշտապես կլինի հասարակության հիմքը, շարժիչ ուժն ու առաջընթացի գրավականը:
Սիրելով մեր ընտանիքը, մեր օջախներում պահելով ու փայփայելով համերաշխության ու ջերմության մթնոլորտը` մենք անխուսափելիորեն այդ դրական էներգիան փոխանցում ենք հանրային կյանք` դրանով իսկ նպաստելով մեր համընդհանուր նպատակների իրականացմանը:
Ուստի եկեք ամուր հիմքերի վրա պահենք մեր ընտանիքը` երաշխավորելով մեր հայրենի տան լուսավոր ապագան:
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին: