Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանում ԱՄԷ դեսպանատունը մարդասիրական օգնություն է հատկացրել մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներին

21.05.2020

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստանում են առաջին անհարժեշտության սննդամթերքի փաթեթներ:

Ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կբաշխվեն մարզի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին` մարզպետարանում հաշվառված և վերլուծված դիմում-նամակների հիման վրա:

Մարդասիրական ձեռնարկի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱՄԷ դեսպանատանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:09:44