Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Ինտերնացոնալ» կոչվող թռչնանոց

23.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համայնքային այցերի և գյուղոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ծանոթանալու շրջանակում այսօր եղել է մեկ տարի առաջ Արմավիր-Երևան մայրուղու հարևանությամբ հիմնված «Ինտերնացիոնալ» թռչնանոցում:

Թռչնանոցի սեփականատեր, մասնագիտությամբ բժիշկ Արսեն Գևորգյանը մարզպետին ներկայացրել է ընտանեկան բիզնես-ծրագիրը, որը կյանքի է կոչվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնողների և եղբոր անմիջական աջակցությամբ: Ներդրումային ծրագիրը կազմել է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար:

Գործունեության կարճ ժամանակահատվածում Գևորգյանների տնտեսությունը համալրվել է տեղական և արտերկրից բերված թռչունների 8 տեսակով, որոնք տեղում բուծել են և այսօր դրանց ընհանուր թիվը հասնում է 1000-ի: Իսկ բարձր որակական հատկանիշներով առանձնացող թռչնամիսը և ձուն արդեն իրացվում է տեղական շուկայում և մեծ պահանջարկ վայելում:

Արսեն Գևորգյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս սկսել է զբաղվել նաև ճագարաբուծությամբ. ձեռք է բերել կալիֆոռնիական և ռեզան ցեղատեսակի ճագարներ, որոնց թիվն արդեն հասնում է 200-ի: Նա նպատակ ունի ընդլայնելու ճագարների ֆերման և ավելացնելու ցեղատեսակները:

Ֆերմերը մարզպետին տեղեկացրել է նաև, որ 1 հեկտարի վրա էլ հիմնել է նշի, ընկույզի և կեռասի ինտենսիվ այգի` հույս հայտնելով, որ սպասումները կարդարացվեն:

Այցի ավարտին թռչնանոցի սեփականատեր Արսեն Գևորգյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել է իր առաջիկա ծրագրերը և դրանք կյանքի կոչելու համար ցանկություն հայտնել օգտվելու ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերից: Ողջունելով ֆերմերի կողմից ներկայացված գաղափարները` մարզպետը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց իրագործմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:36:11