Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 2020-2021 ուսումնական տարվա առաջին կուրսեցիներին

26.05.2020

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.

ա) ընդունվել են․

  •  ԵՊՀ- մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ֆարմացիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների (քաղաքագիտություն, հանրային կառավարում), սոցիոլոգիայի (սոցիալական աշխատանք), փիլիսոփայության և հոգեբանության (հոգեբանություն), հայ բանասիրության, աշխարհագրություն և երկրաբանություն (սերվիս) և ժուռնալիստիկայի ֆակուլտետներ:
  • ՀՊՏՀ- ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներ:
  • ՀԱՊՀ- տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ավիացիոն և հրթիռային տեխնիկա):
  • ՀԱԱՀ- ագրոբիզնեսի և շուկայաբանության, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
  • ՀՊՄՀ- հատուկ կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ (հոգեբանություն, սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն)։

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունը հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,

ե) առավելություն կտրվի միասնական քննությունից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները մրցույթին մասնակցելու պայմաններին և այլ մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղման միջոցով.
http://armavir.mtad.am/files/announcements/7470.pdf

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46