Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի Արագած համայնքի մշակույթի տան տանիքը
27.05.2020
![](http://armavir.mtad.am/files/n_pics/25355_s.jpg)
Արագած համայնքում կակտիվանա մշակութային կյանքը. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կվերանորոգվի 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքը, կլուծվի շենքի պահպանության հարցը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 21% է` 1 մլն 322 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 79%` 5 մլն դրամ:
Ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի աջակցությամբ մշակույթի տանը կիրականացվի նաև ներքին հարդարում, և պայմաններ կապահովվի կառույցի լիարժեք գործունեության համար:
Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Ծրագրի շահառուների թիվը 4000 է, որից` 3300-ն Արագածի, իսկ 700-ն` այլ համայնքների բնակիչներ:
Նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 15-20 ժամանակավոր, իսկ ավարտին` ավելի քան 3 հիմնական աշխատատեղ: