Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2020
![](http://armavir.mtad.am/files/n_pics/25385_s.jpg)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր կյանքը լույսով ու ջերմությամբ լցնող, մեր օրերը գունավորող ու բովանդակող էակներին, մեր փոքրիկ բարեկամներին:
Իմ մեծագույն ցանկությունն է, որ մեր երեխաները հասակ առնեն ընտանեկան ջերմ և առողջ բարոյահոգեբանական միջավայրում՝ շրջապատված սիրով ու հոգատարությամբ:
Այս հարցում, ինչ խոսք, մեծ է յուրաքանչյուրիս դերակատարումը: Եվ մենք մեր իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պետք է անենք առավելագույնը, որպեսզի նրանք ունենան անհոգ ու երջանիկ մանկություն և, իհարկե, արժանապատիվ ապագա:
Կրկին շնորհավորելով մեր երեխաներին այս լուսառատ օրվա առթիվ` ցանկանում եմ, որ նրանց կյանքի յուրաքանչյուր օրը լցված լինի ուրախությամբ, իսկ ապագայի հետ կապված հեքիաթն իրականություն դառնա: