Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լավ_լուր` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում. կվերանորոգվի Արաքս համայնքի մանկապարտեզը

01.06.2020

Արաքս (Վաղ. տ.) համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջությամբ վերանորոգված և լավագույն պայմաններով ապահովված մանկապարտեզ. նախադպրոցական հաստատությունը կհիմնանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ:

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կամրացվեն պատերը և ծածկը, կիրականացվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, այն կապահովվի հոսանքով, ջրամատակարարման և օդափոխման համակարգերով:

Ծրագրի արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխա բարեկարգ և հարմարավետ միջավայրում նախադպրոցական կրթություն ու դաստիարակություն ստանալու հնարավորություն կունենա:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 13 ժամանակավոր, իսկ ավարտին` 10-ը հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28