Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկ համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

02.06.2020

Դալարիկ համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները կփոխարինվեն նորերով, իսկ հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը կվերակառուցվի. համայնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի:

Առաջին ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 9 մլն 676 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 48% է` 4 մլն 644 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 52%` 5 մլն 31 հազ. դրամ: Երկրորդ ծրագիրը կիրականացվի 12 մլն 561 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 35%` 4 մլն 396 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 8 մլն 164 հազ. դրամ:

Նշենք, որ Դալարիկ համայնքն ունի 19 բազմաբնակարան շենք, որոնք հիմնականում չունեն մուտքի դռներ և պատուհաններ, կամ դրանք պիտանի չեն շահագործման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել 120 քմ մետաղական դռներ և 102 քմ մետաղապլաստե պատուհաններ: Ծրագրի արդյունքում նախ կբարելավվի շենքերի արտաքին տեսքը և, որ ամենակարևորն է, կապահովվի ջերմամեկուսացում:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ կհիմնանորոգվի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը` շուրջ 650 քմ մակերեսով: Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում: Ծրագրի իրագործումը համայնքի բնակչությանն անվճար արարողություններ կազմակերպելու և մարզվելու հնարավորություն կընձեռի` կրճատելով նրանց ընթացիկ ծախսերը:

Հավելենք, որ առաջին ծրագրի շահառուների թիվը 2450 է, իսկ երկրորդինը` 4474: Ծրագրերի իրականացման փուլում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 8 ժամանակավոր, իսկ ավարտին` 4 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49