Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով

03.06.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում.

Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ:

Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ:

Արմավիրի մարզում գործող կազմակերպություններում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման նկատմամբ:

Աշխատանքային խմբերը մշտադիտարկումն իրականացնում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ:

Համապատասխան որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման վերաբերյալ ամենօրյա տեղեկություն է ներկայացվում մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, քննարկվում են նաև արձանագրված թերությունները և բացթողումները` տալով դրանց համարժեք լուծումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-03 17:48:40