Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

05.06.2020

Կգազաֆիկացվեն Ամբերդ համայնքի Պտղաբույծների, Կոլտնտեսականների և 4-րդ փողոցները, ինչպես նաև 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքը:

Գազաֆիակցումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 890 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 945.09 հազարական դրամ համաֆինանսավորմամբ:

Նշենք, որ Ամբերդում 320 տնտեսությունից 220-ը գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կկառուցվի 1362 գծմ գազատար, և համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա 80-ով: Ծրագրի վերջնարդյունքում կկրճատվեն բնակիչների ֆինանսական ծախսերը, կբարելավվեն բնակկոմունալ պայմանները և կավելանան ջերմոցային տնտեսությունները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23