Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 19 սուբվենցիոն հայտ

10.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 19 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.

Արազափ համայնքի 2 խորքային հորերի վերականգնում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է ` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ:

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի ընթացիկ վերանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 45%` 6 մլն 376.22 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը` 20%` շուրջ 2 մլն 834 հազ.դրամ:

Ծաղկունք համայնքի մշակույթի տան վերանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 869.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 4 մլն 760.88 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 11 մլն 108.72 հազ. դրամ:

Մուսալեռ համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 12 մլն 311.845 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 12 մլն 311.845 հազ. դրամ:

Նորակերտ համայնքի գազաֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 37 մլն 379.5 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 18 մլն 689.75 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 18 մլն 689.75 հազ. դրամ:

Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ:

Էջմիածին քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 74 մլն 580 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 33 մլն 561 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 41 մլն 19 հազ. դրամ:

Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 16 մլն 744.13 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 9 մլն 209.27 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 7 մլն 534.86 հազ. դրամ:

Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 556.36 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 12 մլն 278.18 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 12 մլն 278.18 հազ. դրամ:

Մրգաշատի երաժշտական դպրոցի շենքի տանիքի վերանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 195.11 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 158.53 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 5 մլն 036.58 հազ. դրամ:

Մրգաշատ համայնքի մանկապարտեզի շենքի և հարակից տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 33 մլն 886.17 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 16 մլն 943.085 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 16 մլն 943.085 հազ. դրամ:

Մրգաշատ համայնքում հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 100 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 38.3% է` 3 մլն 100 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61.7%` 5 մլն դրամ:

Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 164 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 11 մլն 773.8 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 14 մլն 390.2 հազ. դրամ:

Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազ. դրամ:

Արմավիր քաղաքի Աբովյան 139 բնակեի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ, Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածի հիմնանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:

Քարակերտ համայնքի Մովսես Խորենացի փողոցի ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 29 մլն 809.77 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 14 մլն 904.885 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 14 մլն 904.885 հազ. դրամ:

Քարակերտ համայնքի Պ.Սևակ և Գայի փողոցների ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 29 մլն 301.13 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 14 մլն 650.565 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 14 մլն 650.565 հազ. դրամ:

Աղավնատուն համայնքի Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 363.24 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 9 մլն 163.46 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ:

Այգեշատ (Արմ.) համայնքի մշակույթի տան հարակից տարածքի կառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 525.81 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 457.74 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 8 մլն 068.07 հազ. դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28